Կարևոր իրադարձություններ

Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանն առողջական խնդիրներ ունի. նրան տեղափոխել են հիվանդանոց. «ՀԺ»

19 Սեպտեմբեր, 2017 10:17
Կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանն առողջական խնդիրներ ունի. նրան տեղափոխել են հիվանդանոց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Ըստ այդմ՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։

Վերջինս մեղադրվում է կաշառք տալու մեջ: Մեր զրույցում նրա պաշտպաններից Մնացական Ղազարյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ելնելով անձի անմեղության կանխավարկածի, պաշտպանական մարտավարության և նախաքննության գաղտնիության սկզբունքից: Հարցին, թե Գալոյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, և ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է իրեն մեղսագրվող արարքը իր կողմից կատարելու հանգամանքը:

Պաշտպան Մնացական Ղազարյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Գայանե Գալոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, կալանավորման որոշման հրապարակումից հետո, նրան դատարանից անհապաղ տեղափոխել են բժշկական կենտրոն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ըստ նրա՝ փաստաբանը մի շարք ծանր խրոնիկական հիվանդություններով է տառապում: Մնացական Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Գայանե Գալոյանին կալանավորելու դատարանի որոշումը: Հարցին, թե ի՞նչ ապացույցներ կան իր պաշտպանյալի դեմ, պաշտպանն ասաց, որ նախաքննական գաղտնիք է: Մյուս հարցին, թե քրեական գործի շրջանակներում այլ կալանավորված անձինք կա՞ն, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում»:

Ամբողջությամբ` օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին