Կարևոր իրադարձություններ

Ով է լինելու Արտաշատի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն. «Ժողովուրդ»

19 Սեպտեմբեր, 2017 10:11
Ով է լինելու Արտաշատի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում զբաղվելու է ՀՀԿ-ի քարոզարշավով, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց՝ դեռ վերջնականապես որոշված չէ, թե ով է Արտաշատում լինելու քաղաքապետի իրենց թենածուն:Նրա խոսքով՝ քննարկումները վերջնականապես կավարտվեն երեք օր անց:

 

Սակայն Ալիկ Սարգսյանը ընդգծեց, որ այս պահի դրությամբ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանից բացի՝ այլ անձի թեկնածություն չի քննարկվել՝ չբացառելով, սակայն, նման հավանականությունը: Հավելենք, որ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանը, ով հանդիսանում է «Էյ-Ի-Ջի» Սերվիս» ԳՀՏՍ ծառայության պետ, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թիվ 5 ընտրատարածքում ընդգրկված էր ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում եւ մարզում կարողացել էր ստանալ 1239 ձայն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


 

Լրահոս

Դիտել ավելին