Կարևոր իրադարձություններ

Գորիսի 26-ամյա քաղաքապետը պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որպեսզի ազատվի դաջվածքներից. «Հրապարակ»

19 Սեպտեմբեր, 2017 10:03
Գորիսի 26-ամյա քաղաքապետը պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որպեսզի ազատվի դաջվածքներից. «Հրապարակ»

Նախորդ շաբաթ Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին: Ինչպես արդեն անդրադարձել էինք, վարչապետի այս որոշումն այնքան էլ գորիսեցիների սրտով չէր, քանի որ նորանշանակ քաղաքապետը, չնայած երիտասարդ տարիքին, օրինակելի վարքով չի փայլում:

«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր՝ «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի եւ շուրջ 15 ուղղությամբ ուղեւորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետարանի աշխատակցուհին:

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապետի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել: Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քաղաքապետը ծանր է տարել․ նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 


 

Լրահոս

Դիտել ավելին