Կարևոր իրադարձություններ

Երեկ ռուսական, ապա ադրբեջանական մամուլում Էդվարդ Նալբանդյանի հայտարարության պատճառով էյֆորիկ վիճակ էր. «Հրապարակ»

19 Սեպտեմբեր, 2017 09:55
Երեկ ռուսական, ապա ադրբեջանական մամուլում Էդվարդ Նալբանդյանի հայտարարության պատճառով էյֆորիկ վիճակ էր. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական, ապա ադրբեջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ հարցի կարգավորման համար»։ Իսկ եթե դրան ավելացնենք նաեւ Նալբանդյանի ելույթից մի քանի հատված, իրավիճակն ավելի կհստակվի։ Ասենք՝ այս մասը․ «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք»։ Կամ՝ «Բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը»։ Եվս մեկ հատված․ «Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները, եւ որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»:
 
Սակայն ընդամենը օրեր առաջ ամերիկյան համանախագահ Հոգլանդի հայտարարությունը մեկնաբանելիս իշխանական բանախոսները մեզ հավաստիացնում էին, որ հողերի հանձնման հարցը չի կարող բանակցությունների առանձին առարկա լինել։ Որ առանց Արցախի անկախության ամրագրման հողերի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Որ հենց այդ հողերն են Արցախի անվտանգության «երաշխավորը», եւ դրանք վերադարձնելու պարագայում մենք կզրկվենք մեր միակ հաղթաթղթից։ Դրանք հենց այնպես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտական ապաշնորհության դրսեւորում կլինի։ Եվ մենք պատերազմում հաղթողից կվերածվենք խաղաղություն մուրացողի»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին