Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սեւ ցուցակում». «Ժողովուրդ»

19 Սեպտեմբեր, 2017 09:41
Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սեւ ցուցակում». «Ժողովուրդ»

«Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Սիսիանի ճանշին» ընկերությունները հայտնվել են ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սեւ ցուցակում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել նշված ընկերություններին ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սեւ ցուցակում»:

Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այդ ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն երբ բացահայտվեց, որ այս ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, Նաղդալյանն այն, ըստ ամենայնի՝ ձեւական, վաճառեց ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին, վերջինս էլ իր հերթին ընկերությունները վաճառել է ուրիշի, որի անունը գաղտնի են պահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին