Կարևոր իրադարձություններ

«Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին. «ՀԺ»

19 Սեպտեմբեր, 2017 09:20
«Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին. «ՀԺ»

Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հյուրերի թվում է եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել:

Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Հայկական ժամանակ»-ը փորձեց ԲՀԿ-ականների շրջանից պարզել` Ծառուկյանին չեն հրավիրե՞լ, թե՞ հրավիրել են նա չի ներկայացել, սակայն ԲՀԿ-ականները կտրուկ խուսափում էին պատասխանել այս հարցին: Մասնավորապես, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախընտրեց երկար բացատրել, որ գտնվում է ոչ հարմար վայրում, քան ասել` հրավերք եղե՞լ է, թե՞ ոչ:

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ նշեց, որ շատ խիստ զբաղված է եւ չի կարող հարցին պատասխանել: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին