Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Այդ տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ: