Չինաստանում կառուցվող հանրահայտ «Տիտանիկ» նավի իրական չափերի կրկնօրինակն արդեն կիսով չափ պատրաստ է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նավի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ: 140 մլն դոլարանոց նախագիծը դառնալու է զբոսաշրջային ատրակցիոն:
Այն տեղադրվելու է Սիչուան նահանգի այգում` ջրի մեջ: Նավը կունենա 270մ երկարություն, 28մ լայնություն:
Նշվում է, որ չինական «Տիտանիկն» օրիգինալին նման կլինի ինչպես արտաքինից, այնպես էլ ներքին դիզայնով: