Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2017 08:34
Քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը. «Հրապարակ»
Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես հայտնի է, կառավարությանն առընթեր մարմիններն առաջիկայում պետք է միավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ՝ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով, նախարարության կարգավիճակ ստանան։
 
«Հրապարակ»-ի տեղեկություններով, քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ Գալուստ Գրիգորիչն ամեն ինչ անում է, որպեսզի միավորված միավորի ղեկավար մնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Բայց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանն էլ պատահական մարդ չէ, եւ նրան դժվար կլինի լուսանցք մղելը։
 
 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին