Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ ժամանակն է, որ Քլինթոնի թոշակի անցնի

13 Սեպտեմբեր, 2017 19:39
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ ժամանակն է, որ Քլինթոնի թոշակի անցնի

Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Այդ մասին վկայում են Rasmussen Reports ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:

Հաշվետվության հրապարակումը ժամանակի առումով համընկել է Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» գրքի թողարկման հետ, որում նա ներկայացնում է 2016 թվականի ընտրություններում իր պարտության պատճառները: Ընդ որում՝ նա իր անհաջողության համար մեծապես մեղադրում է ընտրարշավի հաղթող Դոնալդ Թրամփին, կուսակցության գծով մրցակից սենատոր Բեռնի Սանդերսին, ինչպես նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Սպասվում է, որ շուտով Քլինթոնը ԱՄՆ-ում գովազդային շրջագայություն կսկսի՝ հաջակցություն իր գրքի:

Հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 61 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Հարցվածների գրեթե կեսը (49 տոկոսը) վստահ է, որ նրա քաղաքական գործունեությունը վնասում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, իսկ 21 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Ամերիկացիների 44 տոկոսը Քլինթոնի պարտությունը բացատրում է նրա թեկնածության թուլությամբ, իսկ 40 տոկոսը՝ «արտաքին պատճառներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին