Կարևոր իրադարձություններ

Չեմպիոնների Լիգա. օրվա հանդիպումների սպասումով

13 Սեպտեմբեր, 2017 19:40
Չեմպիոնների Լիգա. օրվա հանդիպումների սպասումով

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի 8 հանդիպումներ:

 

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:

 

«Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլիային», «Պորտուն»` «Բեշիքթաշին», «Մարիբորը»` «Սպարտակին», Մադրիդի «Ռեալը»` ԱՊՈԵԼ-ին, «Տոտենհեմը»` Դորտմունդի «Բորուսիային», «Նապոլին» կհյուրընկալվի Դոնեցկի «Շախտյորին», «Մանչեսթեր Սիթին»` «Ֆեյենորդին», «Մոնակոն»` «Լայպցիգին»: 

 

Ներկայացնում ենք առավել կարևորագույն խաղերի հնարավոր մեկնարկային կազմերը.

 

 

Խումբ E

«Լիվերպուլ»(Անգլիա)-«Սևիլիա»(Իսպանիա)

 

Հնարավոր մեկնարկային կազմեր.

 

«Լիվերպուլ». Կարիուս, Գոմես, Լովրեն, Մատիպ, Ռոբերտսոն, Ջան, Հենդերսոն, Վեյնալդում, Կոուտինյո, Ֆիրմինո, Մանե

 

«Սևիլիա». Ռիկո, Մերկադո, Կյաեր, Պարեխա, Էսկուդերո, Ն'Զոնզի, Նավաս, Գանսո, Պիզարո, Կորեա, Բեն Յեդեր

 

 

Խումբ H

 

H խմբում այսօր գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կընդունի Կիպրոսի չեմպիոն ԱՊՈԵԼ-ին: 

 

«Ռեալ»(Իսպանիա)-ԱՊՈԵԼ(Կիպրոս)

 

Հնարավոր մեկնարկային կազմեր.

 

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Մոդրիչ, Կասեմիրո, Կրոս, Իսկո, Ռոնալդու, Բեյլ

 

ԱՊՈԵԼ. Ուոթերման, Միլանով, Ռուեդա, Կարլաո, Լագո, Վինիցիուս, Մորայիս, Օար, Էբեսիլիո, Ալոնեֆտիս, Կամարգո

 

Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

 

 

«Տոտենհեմ»(Անգլիա)-«Բորուսիա»(Գերմանիա)

 

Հնարավոր մեկնարկային կազմեր.

 

«Տոտենհեմ». Լյորիս, Ալդերվեյրելդ, Սանչես, Վերտոնգեն, Օրյե, Դայեր, Դեմբելե, Դևիս, Սոն, Էրիկսեն, Քեյն

«Բորուսիա». Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Տոպրակ, Զագադու, Շահին, Կաստրո, Գյոտցե, Ֆիլիպ, Պուլիշիչ, Օբամեյանգ

Նշենք, որ խաղից առաջ կայքում հասանելի կլինեն որոշ հանդիպումների ուղիղ հեռարձակումները:

 

Լրահոս

Դիտել ավելին