Կարևոր իրադարձություններ

Եվրոպական հանձնաժողովի նախագահն առաջարկել է եվրո մտցնել ԵՄ բոլոր երկրներում

13 Սեպտեմբեր, 2017 19:20
Եվրոպական հանձնաժողովի նախագահն առաջարկել է եվրո մտցնել ԵՄ բոլոր երկրներում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է եվրոյի անցնել Եվրոպական Միության բոլոր երկրներին, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներին: Այս մասին նա ասել է Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ:

Յունկերի խոսքով՝ միասնական եվրոպական արտարժույթ պետք է մտցնել անկայուն էկոնոմիկայով երկրներում, այդ թվում՝ Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում և Հունգարիայում, որոնք ԵՄ քաղաքականության մշտական քննադատներն են:

Դրանից բացի, նա կոչ է արել ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ ներսում և ամրապնդել եվրոպական արդյունաբերության մրցունակությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին