Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

13 Սեպտեմբեր, 2017 19:11
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:

Կայքի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին