Կարևոր իրադարձություններ

Սիրիայում կոալիցիայի ավիահարվածների զոհն է դարձել ավելի քան 20 խաղաղ բնակիչ

13 Սեպտեմբեր, 2017 19:05
Սիրիայում կոալիցիայի ավիահարվածների զոհն է դարձել ավելի քան 20 խաղաղ բնակիչ

Սիրիայում ավելի քան 20 խաղաղ բնակիչներ դարձել են միջազգային կոալիցիայի ավիահարվածների զոհը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին։

Տեղի բնակիչների հաստատմամբ՝ Ռաքքայում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ։ Եվս մեկ դեպք է գրանցվել Դեր Զոր նահանգի հյուսիսային Շահաբատ գյուղում, որտեղ ավիահարվածի զոհն է դարձել մեկ ընտանիքի 11 անդամ։

Միջազգային կոալիցիայի ավիացիան Ռաքքայում և Դեր Զորում աջակցում է ԴԱԻՇ-ի դեմ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական ջոկատների հարձակմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին