Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Լապշինի կողմից Ալիևին ուղղված նամակին

13 Սեպտեմբեր, 2017 18:55
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Լապշինի կողմից Ալիևին ուղղված նամակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանում դատապարտված և այդ երկրի նախագահի ներմանն արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահին: «Թե ինչպես է Ադրբեջանի իշխանություններին հաջողվում նման նամակներ կորզել, ավելի լավ կիմանան այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով, գտնվում են արտասահմանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին