Կարևոր իրադարձություններ

Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել. Վահան Մարտիրոսյան

13 Սեպտեմբեր, 2017 18:07
Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել. Վահան Մարտիրոսյան

Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակին, փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները շատացել են: Տրանսպորտի ոլորտում դեռևս փոփոխություններ են սպասվում»,- ասաց նախարարը:

Հարցին` ինչպես է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց` «Բավարար»:

2018թ. վարչապետի պաշտոնում իր ցանկալի թեկնածուի անունը նախարարը չնշեց, ասելով, որ մինչ 2018 թվականը բավական ժամանակ կա, իսկ իր ցանկությունների մասին կարող է նաև չարտահայտվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին