Կարևոր իրադարձություններ

«Թրենդը, թե ոնց ենք գնում, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է». վարչապետն` իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքների մասին

13 Սեպտեմբեր, 2017 17:32
«Թրենդը, թե ոնց ենք գնում, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է». վարչապետն` իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքների մասին

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ըստ Ձեզ՝ Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքերից»:

Դրան ի պատասխան` վարչապետն ասաց. «Մակրոտնտեսական ցուցանիշները, որ ձեզ ներկայացրել ենք, թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում այսօր լավագույնն են: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե՝ ոչ:

Մենք չունենք քաղաքացի, որը չի ուզում իր կյանքի որակը բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մենք բոլորի խնդիրները, սպասումները մեկ տարում բավարարելու ենք, բայց թրենդը, թե ոնց ենք գնում, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին