Կարևոր իրադարձություններ

Հետաքրքրաշարժ փաստեր, որոնց մասին քչերը գիտեն (լուսանկարներ)

13 Սեպտեմբեր, 2017 17:20
 Հետաքրքրաշարժ փաստեր, որոնց մասին քչերը գիտեն (լուսանկարներ)

1. Fallout 3 համակարգչային խաղի հետապոկալիպտիկ քաղաքի կենտրոնում ատոմային ռումբ կա, որը կարելի է պայթեցնել ցանկության դեպքում։ Խաղի ճապոնական տարբերակում դա անելն անհնար է։

2. Թուփաք Շաքուրի դիակիզումից հետո նրա հիմնած Outlawz խմբի անդամները խառնեցին Թուփաքի աճյունը մարիխունայի հետ ու ծխեցին այն։

3. 2004 թվականին անցկացված 43 տեսակի մրգերի ու բանջարեղենի հետազոտությունը ցույց տվեց, որ դրանց սննդարար արժեքն էապես նվազել է վերջին 50 տարում։

4. Երբ ֆիլմերի նկարահանումների ժամանակ դերասանները պետք է «կոկաին» օգտագործեն, որն իրականում անվնաս փոշիներով են փոխարինում, ռեկվիզիտորները խողովակների ներսի մասը պատում են վազելինով, որպեսզի փոշու առյուծի բաժինը կպչի խողովակի պատերին։

5. Լեշակերների ստամոքսում այնպիսի հզոր թթուներ են արտադրվում, որ նրանք կարողանում են մարսել նույնիսկ սիբիրյան խոցի բակտերիաները։

6. Զիմբաբվեի առաջին նախագահի ազգանունը Բանանա էր։ Նրա իշխանության տարիներին երկրում օրենք էր գործում, որով արգելված էին բոլոր տեսակի կատակները՝ կապված երկրի ղեկավարի ազգանվան հետ։

7. Ամեն տարի Հռոմում գտնվող հռչակավոր Տրեվի շատրվանի միջից շուրջ մեկ միլիոն եվրոյի մանրադրամ են հանում, որը տուրիստները նետում են դրա մեջ՝ երազանք պահելով։ Այդ գումարը հատկացվում է աղքատների համար նախատեսված սուպերմարկետի ֆինանսավորմանը։

8. Մարդու ու շան ուղեղները կարողանում են «ապակոդավորել» միմյանց արձակած ձայները։ Ինչ-որ աստիճանի իհարկե, բայց համենայն դեպս, ի թիվս այլ բաների, շները կարողանում են հասկանալ մարդու ծիծաղի իմաստը։

9. Ճապոնական պոռնոինդուստրիայում տղամարդ դերասանների սուր դեֆիցիտ է զգացվում. ամեն 1000 կին պոռնոդերասանուհիներին բաժին է հասնում 7 տղամարդ պոռնոաստղ։

10. Հարավսլավիայի Ալեքսանդր 1-ին արքան հրաժարվում էր մասնակցել որևէ հրապարակային միջոցառման երեքշաբթի օրերին, քանի որ նրա ընտանիքի 3 անդամներ մահացել էին հենց այդ օրը։ Ի վերջո, նա որոշեց վերջ դնել այդ «հիմար սնահավատությանը» ու մի գեղեցիկ երեքշաբթի պաշտոնական այցով մեկնեց Մարսել, որտեղ նրան գնդակահարեց ահաբեկիչը։

11. Ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը «Jack Daniels» ընկերության աշխատակիցներն աշխատավարձի հետ մեկտեղ ստանում են մեկ շիշ անվճար «Jack Daniels» վիսկի։

12. Ամերիկացի տիեզերագնացի պատրաստման ծրագրի պարտադիր կետերից մեկը ռուսաց լեզվի դասընթացներն են, որովհետև հարկ եղած դեպքում նրանք պետք է կարողանան կառավարել Միջազգային տիեզերական կայանը՝ ռուսերենով գրված ցուցումների միջոցով։

13. 1982 թվականին նկարահանված «Պոլտերգեյսթ» ֆիլմի ստեղծողները ֆիլմում օգտագործում էին իսկական կմախքներ, քանի որ դրանք ավելի էժան էին, քան պլաստիկից պատրաստված արհեստական կմախքները։

14. Մոխրոտիկի հեքիաթի վիետնամական տարբերակի վերջում (Տամ-Կամ) չար քրոջ մարմինը մի քանի մասերի են բաժանում, դնում են դրանք կաթսայի մեջ, եփում են ու ստիպում են, որ այդ զարհուրելի ապուրն ուտի Մոխրոտիկ Տամ-Կամի խորք մայրը։ Վերջինս այն ուտում է մեծ ախորժակով այնքան ժամանակ, մինչև կաթսայի հատակին չի երևում դստեր գլուխը, ինչից հետո չար կինը մահանում է շոկից։

15. Տիեզերքից վերադառնալուց անգամ ամիսներ անց որոշ տիեզերագնացներ բաց են թողնում իրերը՝ ենթագիտակցաբար սպասելով, որ դրանք կսկսեն ճախրել օդում, ինչպես դա լինում է տիեզերական թռիչքների ժամանակ, երբ ձգողականության ուժը բացակայում է։

 

Լրահոս

Դիտել ավելին