Կարևոր իրադարձություններ

Շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ ակումբ գնալիս (լուսանկարներ)

13 Սեպտեմբեր, 2017 15:52
Շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ ակումբ գնալիս (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը խիստ հազվադեպ են միասին երևում հանրությանը: Սակայն պապարացիներին հաջողվել է «բռնացնել» աստղային զույգին Լոս Անջելեսի ակումբներից մեկը գնալիս:

Քառասունամյա ռեփերը եղել է մեքենայի ղեկին, իսկ նրա 36-ամյա կինը՝ կողքին: Լուսանկարներից պարզ է դառնում, որ Քարդաշյանը շիկահեր է դարձել:


Հավելենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ամուսինները պատրաստվում են հունվարին 3-րդ երեխան ունենալ: Այդ նպատակով նրանք վարձել են փոխնակ մոր, որի շուրջօրյա անվտանգության համար ծախսել են մոտ 2 մլն դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին