Կարևոր իրադարձություններ

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է. Աբրահամյանները որոշել են առհասարակ չմասնակցել ընտրություններին. «Ժամանակ»

13 Սեպտեմբեր, 2017 08:30
Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է. Աբրահամյանները որոշել են առհասարակ չմասնակցել ընտրություններին. «Ժամանակ»
««Ժամանակ»-ի տեղեկություն­ներով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքա­պետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:  
 
ՀՀԿ-ի այս ընտրությունը ամենավառ ապացույցն է այն բանի, որ Աբրահա­մյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտա­նիքին մոտ կանգնած մեր աղբյու­րը»:

 
 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին