Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում. «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ. «Հրապարակ»

13 Սեպտեմբեր, 2017 08:52
ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում. «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ. «Հրապարակ»
ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց «Հրապարակ»-ի ՀՀԿ ԳՄ աղբյուրը: «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ: Որոշվել է նաեւ Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա Արտաշատի երիտթեւի ղեկավար Կարեն Բենիամինյանն է, որն Արտաշատի ավագանու անդամ է:
 
Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի` Գազի Հովոյի սանիկն է, մյուս կողմից էլ` Արգամի ընկերը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Արտաշատում ընտրություններում լարվածություն լինի: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն է խորհուրդ տվել արգամիչներին` խաղից դուրս գալ։ «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»,- ասաց ԳՄ-ականը:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին