Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը. Հյուրերի թվում է նաեւ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը. «Հրապարակ»

13 Սեպտեմբեր, 2017 08:15
Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը. Հյուրերի թվում է նաեւ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը.  «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին մոտ 1200 մարդ է մասնակցելու՝ մոտ 5 տասնյակ անվանի հայեր: Այդ թվում՝ հուլիվուդյան դերասաններ, գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր երկրների պատգամավորներ: Կժամանեն աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, հուլիվուդյան դերասան Մարկո Խանը, ամերիկահայ հայտնի խոհարար Ժերար Գեխառոն, Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հեռնան Կույումջյանը, ռուսական «Ավիլոն» ընկերության նախագահ Կամո Ավագումյանը, ՄԻԳ գործարանի տնօրենի խորհրդական Հովհաննես Միկոյանը, «Comedy club»-ի Արթուր Ջանիբեկյանը:
 
Հյուրերի մեջ է նաեւ ձկնկիթի մագնատ ֆրանսահայ Արմեն Պետրոսյանը: Մի ուշագրավ հյուր էլ կա՝ լիբանանահայ Փանոս Մանճյանը, որի անվան դիմաց գրել են՝ Լիբանանի ԶՈւ բրիգադիր-գեներալ: Հյուրերի թվում է նաեւ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Կարելի է ենթադրել, որ համաժողովի ժամանակ ձեւավորվելիք Համահայկական խորհրդի կազմում կառաջարկեն այս անձանց»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին