Կարևոր իրադարձություններ

«Մեր բանակն ընդհանրապես անըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունի»

12 Սեպտեմբեր, 2017 19:07
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Մեր բանակն ընդհանրապես անըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունի»

Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը մասնավորապես, անընդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունի: Այնպես չէ, որ սահմանի որոշակի հատվածը վերազինեցիր ժամանակակից տեսանկարահանող և կապի միջոցներով, ուրեմն այդպիսով կարող ես այդ հատվածի հարցը լուծված համարել:
Բարձր տեխնոլոգիաների այս լուսավոր դարում գիտությունը զարգանում է շատ արագ տեմպերով, և օրինակ, մեկ տարի առաջվա տեղադրվածն այսօր արդեն համարվում է բարոյապես մաշված տեխնիկա: Սա ես ասում եմ, որպեսզի մոտավոր կարծիք կազմվի այն բանի մասին, որը կոչվում է բանական անընդհատ ուշադրության կենտրոնում պահել:
Եթե ժամանակին տեսանկարահանող սարքն ի վիճակ էր դիտարկել միայն մեկ ուղղություն, ապա հետո տեսնակարահանող սարքերն ունեին հնարավորություն 380 աստիճան պտույտ կատարել և դիտարկում կատարել, հետո արդեն եղավ այնպես, որ չափերը փոքրացան, հայելիի անդրադարձը պակասեց և այլն, և այլն... Ասելիքս ցանկանում եմ բերել նրան, որ բանակաշինությունը պահանջում է մշտական, հետևողական աշխատանք, այստեղ ներդրումները մշտապես են ու արդարացված, մշտապես են այնքան ժամանակ, քանի դեռ մենք թղթի վրա չունենք խաղաղությունը հաստատող ստորագրություն մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից...

 

Լրահոս

Դիտել ավելին