Կարևոր իրադարձություններ

Դատավորները նեղսրտած են, Արման Մկրտումյանն իրենց «տեր չի կանգնում». «Հրապարակ»

12 Սեպտեմբեր, 2017 10:07
Դատավորները նեղսրտած են, Արման Մկրտումյանն իրենց «տեր չի կանգնում». «Հրապարակ»

Ապրիլին սպասվող կառուցվածքային և կադրային փոփոխություններին ընդառաջ կրքերը չեն հանդարտվում: Թեև դեռ սեպտեմբեր ամիսն է, սակայն բազմաթիվ դատավորներ, ոտուձեռ ընկած, «կռիշ» են ման գալիս, ինչն այժմ դժվար է, քանի որ դեռ հայտնի չէ, թե մինչև ապրիլ ով կմնա դատարանների ղեկավար կազմում, այնպես որ՝ ամենից ճիշտն ուղիղ «առաջինի» հետ հարաբերվելն է։

Այս առումով առավել ցայտնոտային վիճակում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին լուրերը տարիներ ի վեր շրջանառվում են, սակայն նա համառորեն մնում է։ Դատավորները նեղսրտած պատմում են, որ Մկրտումյանն իրենց «տեր չի կանգնում»։

Ասենք՝ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանը նրան է ուղարկում դատավորների ցուցակ, Մկրտումյանը բոլորին ուղարկում է ՀՔԾ՝ հարցաքննվելու։

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տասնյակ դատավորներ են հարցաքննվել: «Փոխանակ դատավորների թիկունքին կանգնի, այն էլ՝ այս փուլում, երբ կոռուպցիայի դեմ պայքարն սկսվում և ավարտվում է դատավորներին բռնելով, ով կարողանում՝ ինքնահաստատվում է մեր համակարգի վրա, ինքն էլ դարձել է Շահինյանի քարտուղարը։

Վստահ ենք՝ եթե այսօր, վաղը նախագահը կանչի ասի՝ վերջ, դատավորների աշխատավարձը պետք է լինի հազար դրամ, ինքը կասի՝ իհարկե, նախագահ ջան, խնդիր չկա»,- նեղսրտած պատմում էր մեր աղբյուրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին