Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն օրերն է հաշվում, թե երբ է վարչապետը հեռանալու. «Իրատես»

12 Սեպտեմբեր, 2017 09:12
ՀՅԴ-ն օրերն է հաշվում, թե երբ է վարչապետը հեռանալու. «Իրատես»

«Հին ընկերների» ու վարչապետի ջրերն ի սկզբանե մի առվով չհոսեցին, սակայն «Իրատես»-ի տեղեկություններով, վերջին շրջանում դաշնակցականներն արդեն օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու:

Ի հեճուկս վերջիններիս, վարչապետը, կարծես, միտք չունի հեռանալու, և միայն այս մտքից ՀՅԴ-ն անդորրը կորցնում է:


Նորություն չէ, որ կառավարության նիստերի ժամանակ հաճախ է դաշնակցական նախարարների և Կարեն Կարապետյանի միջև «պատ» ստեղծվում, սա ավելի է հունից հանում դաշնակցական վերնախավին:

Վերջիններս հույս ունեն, որ 2018-ին ՀՀԿ-ն վարչապետի այլ թեկնածու կառաջարկի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին