Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ԳՄ նիստի առանցքային հարցը Պուտին-Սարգսյան հանդիպումն է եղել, որն առանձնացել է ջերմությամբ. «Հրապարակ»

12 Սեպտեմբեր, 2017 09:00
ՀՀԿ ԳՄ նիստի առանցքային հարցը Պուտին-Սարգսյան հանդիպումն է եղել, որն առանձնացել է ջերմությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տևել է ընդամենը մեկ ժամ: Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում և՝ տևական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը:

«Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը,մ որը ԵԺԿ-ի և Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,-ասաց ԳՄ անդամը:

Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը: Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է:

Թե ինչու՝ չի մեկնաբանել: Ծերերը գլուխները տմբտմբացրել են, որովհետև թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչը, թե՛ Սերժ Սարգսյանը «կաղ բադիկներ» են, ավարտում են իրենց «սռոկը» և լիքը ընդհանուր հարցեր կարող էին ունենալ:

Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը: Առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու:

Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. Իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը, սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին՝ ոչ ձեն, ոչ ծպտուն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին