Կարևոր իրադարձություններ

50-ամյակի արարողությունից հետո վատացել է գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը

12 Սեպտեմբեր, 2017 08:35
50-ամյակի արարողությունից հետո վատացել է գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը
 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշնանային նստաշրջանն իրենց ներկայությամբ երեկ պատվել էին անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը հաշված անգամներ է նախորդ գումարման խորհրդարան հաճախել, ինչպես նաեւ՝ Իշխան Զաքարյանը, որն ընտրվելուց հետո առաջին անգամ էր գալիս ԱԺ։ Սակայն նստաշրջանի մեկնարկից մեկ ժամ անց այլեւս դահլիճում հաշված պատգամավորներ էին մնացել։
 
Ի դեպ, 50-ամյակի արարողությունից հետո վատացել է գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը, նա հնարավոր է կրկին մեկնի արտերկիր։ Երեկ նա չէր եկել ԱԺ նիստին»
 
Ավելի մանրամասն` օրաթերթի այսօրվա համարում: ։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին