Կարևոր իրադարձություններ

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնանկ կարվի. «Ժողովուրդ»

12 Սեպտեմբեր, 2017 08:05
Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնանկ կարվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ընդ որում, պատահականություն է, թե ոչ, վերջինս այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Նրա պաշտոնանկության շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով իր ոճին համաձայն՝ նախ նշեց, թե բամբասանքներ չի ցանկանում մեկնաբանել, ապա հավելեց, որ այս կամ այն դեսպանին նշանակում կամ հետ կանչում են միայն նախագահի հրամանագրով»:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին