ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում այրվում են կենցաղային իրեր (մոտ 6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 19:33-ին, մարվել՝ 19:44-ին: