Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է «Al Fahim Group» ընկերության նախագահին

13 Հոկտեմբեր, 2015 21:18
Վարչապետն ընդունել է «Al Fahim Group» ընկերության նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Al Fahim Group» ընկերության նախագահ Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին:


Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:


Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի շարունակական բարելավման քաղաքականություն և քայլեր է իրականացնում բիզնեսով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:


Զրուցակիցները քննարկել են մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մեքենաշինության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին