Կարևոր իրադարձություններ

Կապանում 150 կանանց համար աշխատատեղ կստեղծվի

13 Հոկտեմբեր, 2015 21:38
Կապանում 150 կանանց համար աշխատատեղ կստեղծվի

Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն շուտով ավարտին կհասցվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սիսիանի բեռնաուղևորական ավտոտրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Անդրեասյանը՝ նշելով, որ այս ճանապարհահատվածը շուրջ քսան տարի չի վերանորոգվել:

Նա տեղեկացրեց, որ 29,03 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի նախագծային արժեքը 1մլրդ 271 մլն է. « Ավարտը նախատեսված է 2016 թվականի նոյեմբերին, սակայն կավարտենք ժամկետից շուտ՝ այս տարի»:


Ճանապարհի վերանորոգումը կատարվում է 80 տոկոսով համաշխարհային բանկի միջոցներով է, 20 տոկոսը՝ պետական:

Սյունիքի մարզում կատարվող կարևորագույն շինաշխատանքներից մեկն էլ «Սյունիք ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցումն է:
Լրագրողների հետ զրույցում «Սյունիք ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սարմեն Սարգսյան նշեց, որ այս գործարանի շնորհիվ Կապանում կանանց համար մոտ 150 աշխատատեղ կստեղծվի. «Գործարանն արտադրելու է բանջարեղենի պահածոներ, մուրաբաներ ու կոմպոտներ, ինչպես նաև կլինի չրի արտադրամաս: Արդեն ունենք նախնական պայմանավորվածություն՝ արտադրանքը Ռուսաստանի շուկայի արտահանելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին