Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Աշոտյանի ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր գիշերը երթեւեկում. ԱԺ-ն լռում է. «ՀԺ»

09 Սեպտեմբեր, 2017 10:07
Աշոտյանի ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր գիշերը երթեւեկում. ԱԺ-ն լռում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի մասնակցությամբ Երեւանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ավտովթարի դեպքը եղել է սեպտեմբերի 6-ին՝ Այվազովսկու փողոցում` «Էրեբունի» թանգարանի դիմաց՝ ժամը 23:00-ի սահմաններում:

Աշոտյանն այդ ժամանակ արտերկրում էր: Toyota Camry մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Մանվել Գաբրիելյանը, իսկ սրահում գտնվել է Ալբերտ Միրզախանյան անուն-ազգանունով ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, առողջությանը հասցված վնասներ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բուժհաստատությունից տեղեկացանք, որ վարորդն ու ուղեւորը չեն հոսպիտալացվել եւ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո գնացել են:

Բայց այս պատահարն առաջ է բերում մի շարք հարցեր. Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող եւ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր այդ ժամին երթեւեկում, մանավանդ երբ Աշոտյանը երկրում չէ: Պետական միջոցներով ու հարկատուներիս հաշվին ձեռք բերված, պահպանվող ու լիցքավորվող այդ ավտոմեքենայով արդյոք պետական նշանակության որեւէ հանձնարարությո՞ւն էր կատարվում: Եթե այո, ապա ինչ էր դա իրենից ներկայացնում: Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ազգային ժողովից:

Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեկնաբանություն չստացանք:

Հ.Գ.1- Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան եւ համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս գրվել:

Հ.Գ.2- Ժամը 20:00-ից հետո, երբ հոդվածն արդեն հրապարակված էր, Ազգային ժողովի լրատվական ծառայությունից զանգահարեցին եւ տեղեկացրին, որ Արմեն Աշոտյանի վարորդը աշխատանքային հանձնարարություն է կատարել. որոշակի փաստաթղթերի բնագրեր տարել է հանձնարարված վայր: Մասնավորապես ինչ փաստաթղթեր եւ ուր է նա տարել, ԱԺ-ից հրաժարվեցին մանրամասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին