Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Աննախադեպ իրավիճակ. նոր ընդդիմադիր ու­ժը հավակնում է լրացնել դաշտում առաջացած վակուումը. «Ժամանակ»

09 Սեպտեմբեր, 2017 09:59
Աննախադեպ իրավիճակ. նոր ընդդիմադիր ու­ժը հավակնում է լրացնել դաշտում առաջացած վակուումը. «Ժամանակ»

««Ելք» դաշինքը հանդես է եկել տևական ժա­մանակ քննարկումների և դաշինքի ներքին վի­ճակի մասին բազմաթիվ դատողությունների առիթ դարձած նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ:

 Դաշինքը տարածել է ԱԺ հայտարարության նա­խագիծ, որով ՀՀ խորհրդարանը ենթադրաբար պետք է հայտարարի ԵՏՄ-ից դուրս գալու գործըն­թաց սկսելու մասին, քանի որ այդ կառույցին ան­դամակցությունը բացարձակապես չի ապահովել Հայաստանի թե՛ տնտեսական ու քաղաքական, սոցիալական զարգացում, թե՛ անվտանգություն: Այդ նախաձեռնության մասին հայտարարեց դա­շինքի առաջնորդներից էդմոն Մարուքյանը, հետո նրան աջակցեց Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռեց, երբ խոսակցություն­ներ սկսեցին շրջանառվել դաշինքում այդ թեմա­յով պառակտման հեռանկարի մասին, քանի որ կան տարաձայնություններ: Դաշինքն արձագանքում էր, որ տարաձայնությունը վերաբերում էր նա­խաձեռնության, այսպես ասած, ճիշտ ժամանակին, ոչ թե բովանդակությանը: Եվ ահա «Ելք»-ը ներկայացնում է ԱԺ հայտարարության նախագիծ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, որը կլինի սեպտեմբերի 11-ին:

 

Արդյո՞ք դա նշանակում է, որ «Ելք»-ը հաղթահա­րել է ներքին տարաձայնությունները և այդպիսով կատարել քայլ առաջ՝ դեպի քաղաքական հասու­նացման ճանապարհ: Այդ հարցը թերևս պակաս կարևոր չէ, քան բուն նախաձեռնությունը ԵՏՄ մա­սով, որովհետև գործ ունենք նոր ընդդիմադիր ու­ժի հետ, որը հավակնում է լրացնել ընդհանուր դաշտում առաջացած վակուումը, հաղթահարել ճգնաժամն ու ՀՀ-ում ձևավորել քաղաքական ընդ­դիմադիր նոր բևեռ՝նոր ոչ միայն անվանումով, այլ նաև մտածողությամբ, բովանդակությամբ, մեթո­դաբանությամբ, որակով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին