Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    572,5
    580,5

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչո՞վ են զբաղվում նախկին պատգամավորները. «Հրապարակ»

09 Սեպտեմբեր, 2017 09:40
Ինչո՞վ են զբաղվում նախկին պատգամավորները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրություններին շատերի բախտը չբերեց, նախկին պատգամավորներից ոմանք չընդգրկվեցին որևէ կուսակցության ցուցակում, որոշներին կուսակցական ղեկավարները չընդգրկեցին անցողիկ տեղերում, ոմանք էլ չհաղթահարեցին խորհրդարանի անցողիկ շեմը։ Եթե ՀՀԿ-ական կոճակ սեղմողներին մանդատից զրկելը նրանց կյանքում շատ բան չի փոխել, հիմա էլ զբաղված են բիզնեսով, տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներից շատերը դարձել են շարքային գործազուրկներ։ Ու շատերի բախտը չբերեց այնպես, ինչպես Ալեքսանդր Արզումանյանի, որին Սերժ Սարգսյանը, որպես դեսպան գործուղեց Դանիա, կամ նույնիսկ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի, որը վերջերս նշանակվեց սոցապծառայության պետ։ Մինչդեռ «գործ» ստանալու հույս ունեն ու սրտատրոփ սպասում են շատերը՝ Մարտուն Գրիգորյան, Սուքիաս Ավետիսյան, Արագած Ախոյան և այլք: Ինչ զբաղմունք ունեն նախկինները, փորձեցինք պարզել նրանցից։

 

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը դասախոսական աշխատանքով է զբաղված Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որտեղ դասավանդում էր նաև պատգամավոր աշխատելու տարիներին․ «Դասերը սկսվել են, ու ես կրկին շարունակում եմ դասավանդել քաղաքագիտություն, հանրային կառավարում։ Դրանից բացի, կուսակցական կառույցի ղեկավար եմ՝ Գյումրի-2 շրջանային կառույցի ղեկավարը, ու զբաղվում եմ կուսակցական աշխատանքներով»։

 

Նախկին ԲՀԿ-ական, ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ է բիզնեսով զբաղվում, նա երթուղային գծեր ունի ու տաքսի ծառայություններ։


Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանի համար էլ կյանքն ուրախ է ու երջանիկ, նա հիմա զբաղվում է իր բիզնեսներով և հնարավորություն ունի հանգստանալու։

 

Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն ազատամարտիկներից ձևավորված «Սև հովազ» խմբով կամավորական ծառայություն է իրականացնում Արցախի սահմաններին՝ ժամանակի մեծ մասը Ղարաբաղում է անցկացնում, իսկ քաղաքական պլանների մասին խոսել չի ուզում։ Թեպետ կան տեղեկություններ, որ Գասպարյանն էլ ցանկանում է Արմավիրի քաղաքապետ դառնալ։

 

ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը գործազուրկ է, մնացել է երեխաների հույսին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին