Կարևոր իրադարձություններ

7 կանոն՝ օրը ճիշտ սկսելու համար

10 Սեպտեմբեր, 2017 11:00
7 կանոն՝ օրը ճիշտ սկսելու համար

1. Պլանավորել հաջորդ օրը: Շատերն արթնանում են վատ տրամադրությամբ, որը պայմանավորված է գիշերվա ընթացքում տեղի ունեցող հորմոնալ տատանումներով: Եթե քնելիս մտածեք հաջորդ օրը ձեզ սպասվող հաճելի իրադարձությունների մասին, ապա կարելի է տրամադրությունը բարձրացնել:

2. Վառ գույներ: Արթնանալիս վառ գույներ տեսնելով՝ օրգանիզմում բարձրանում է ադրենալինի մակարդակը և տեղի է ունենում էներգիայի ժայթքում: Բավական է տեսնել այնպիսի բարձ կամ նկար, որտեղ գերակշռում են կարմրա-նարնջագույն երանգները:
Կարելի է նաև արթնանալուց անմիջապես հետո վառ գույնի տնային հագուստ հագնել:

3. Թարմ օդ: Քունն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է քնելուց առաջ սենյակն օդափոխել:

4. Ծաղիկներ: Արթնանալիս տրամադրությունը հաճելիորեն կբարձրացնեն ծաղիկները:

5. Զարթուցիչ: Երբ զարթուցիչը զանգում է, ապա շատերն անջատում են և նորից քնում: Սակայն ուղեղը հստակ գիտակցում է, որ զարթուցիչը շուտով նորից է զանգելու և արդեն չի կարողանում քնել: Զարթուցիչը պետք է դնել այն ժամի վրա, երբ դուք իրոք պետք է արթնանաք: Շարունակական քունը թույլ կտա ավելի լավ վերականգնվել և առույգ լինել: 

6. Մեկ բաժակ ջուր: Գիշերվա ընթացքում ծախսած հեղուկը վերականգնելու համար հարկավոր է արթնանալիս 250 մլ. ջուր խմել: Եթե օրգանիզմում հեղուկը պակաս է, ապա հոգնածություն եք զգում:

7. Արևի լույս: Արևի լույսը բարձրացնում է երջանկության հորմոնի մակարդակը, որն էլ բարձրացնում է տրամադրությունը: Եթե արթնացել եք, երբ դեռևս մութ է, ապա պետք է անմիջապես լույսը վառել:

 

Լրահոս

Դիտել ավելին