Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    481,5

  • EUR

    557,5
    565,5

  • RUB

    7,55
    7,8

Կարևոր իրադարձություններ

«Որոտան» հիդրոկասկադը 2016-ի փետրվարից թանկացնելու է ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը

13 Հոկտեմբեր, 2015 21:34
«Որոտան» հիդրոկասկադը 2016-ի փետրվարից թանկացնելու է ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը

 

 

Ամերիկյան Conture Global ընկերության կողմից գնված «Որոտան» հիդրոկասկադը 2016 թ.-ի փետրվարից թանկացնելու է ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը:

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ ՀԷԿ-ը բարձրացնելու է հոսանքի գինը, Հովսեփյանը պատասխանեց. «Դա ճիշտ է»: Սակայն, ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ գինը 25 տարի անփոփոխ է մնալու՝ իրենց և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրից ելնելով:

«Հղում պետք է անեմ առք ու վաճառքի պայմանագրին: Սակագնային քաղաքականության համաձայն, որը մենք քննարկել ու պայմանավորվել ենք կառավարության հետ, հաստատվել է 25 տարվա սակագին: Առաջին 7 ամսվա մեջ, մինչև փետրվար ամիսը, գինը կբարձրանա մեկ անգամ ու 25 տարի կմնա անփոփոխ: Այն, ինչ բանակցվել է, շատ կշռված, բալանսավորված պամանավորվածություն էր, որովհետև մեր սակագինը 25 տարի նույնն է մնում, 1 մեգավատի համար սահմանված 19 դոլարը բարձրանում է 27.8 դոլարի և 25 տարի չի փոխվի»,- մասնավորեցրեց Հովսեփյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին