Կարևոր իրադարձություններ

Աշխարհի երիտասարդների շուրջ 13 տոկոսը գործազուրկ Է. ԱՄԿ

13 Հոկտեմբեր, 2015 21:20
Աշխարհի երիտասարդների շուրջ 13 տոկոսը գործազուրկ Է. ԱՄԿ

 Աշխարհի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակն 2007 թվականի տնտեսական ճգնաժամից հետո բարձրացել Է 2 տոկոսով՝ մինչեւ 73,3 միլիոն մարդ: Այդ մասին  հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Հռոմի բյուրոյի տնօրեն, Եվրոպայի երկրների համար երիտաս արդության զբաղվածության հարցերի համակարգող Ջաննի Ռոսասը: 

Նա նշել Է, որ այսօր երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազման միտում Է դիտվում ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանի համեմատությամբ, սակայն, նախքան ճգնաժամը երիտասարդներին ավելի հեշտությամբ Էր հաջողվում աշխատանքի տեղավորվել:

«Չաշխատող երիտասարդների թիվը, օրինակ, 2007 թվականին շատ ավելի փոքր Էր, քան այժմ՝ հետճգնաժամային շրջանում: Ներկայում այն երիտասարդների թիվը, ովքեր գործազուրկ են, 73,3 միլիոն Է, ինչն ամբողջ աշխարհում կազմում Է 13 տոկոս: Նախքան ճգնաժամն այդ ցուցանիշը կազմում Էր 11-11,6 տոկոս»,-պարզաբանել Է Ռոսասը: 

Նրա խոսքով՝ Եվրոպա աշխարհամասում գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կրճատվել Է 1,4 տոկոսով: Դրա հետ մեկտեղ Եվրամիության 10 երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում Է 20 տոկոսը, իսկ այն երկրներում, որոնք շատ խիստ են տուժել տնտեսական ճգնաժամի ընթացքում, օրինակ՝ Հունաստանը եւ Իսպանիան, երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը երկու անգամ ավելի մեծ Է: Օրինակ՝ 2007 թվականին այդ մակարդակը 25 տոկոս Էր, իսկ վերջին տարիներին՝ արդեն ավելի քան 50 տոկոս:

Նա հավելել Է, որ աշխատաշուկայի իրադրությունն ուսումնասիրվել Է նաեւ Ռուսաստանում, որտեղ տարբեր տարածաշրջաններում երիտասարդների գործազրկության մակարդակը տատանվում Է 2-ից մինչեւ 50 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին