Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարը հաղթել է միջազգային մրցույթում (ֆոտոշարք)

02 Սեպտեմբեր, 2017 13:18
Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարը հաղթել է միջազգային մրցույթում (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 1-ին հայտնի են դարձել Մոսկվայում կայացած «Ուղիղ հայացք» վավերագրական լուսանկարչության միջազգային մրցույթի արդյունքները. թեման եղել է մարդու, հասարակության և պետության միջև փոխհարաբերությունների խնդիրները, ինչպես նաև դրանց լուծումները:

«Հակամարտություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայ լուսանկարիչ Արեգ Բալայանը: Արեգը, ով կնոջ և երկու երեխաների հետ արդեն 11 տարի ապրում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, 2016-ի ապրիլի 2-ին, երբ հարձակում իրականացրեցին Ադրբեջանի զինված ուժերը, «Մոբիլիզացիայի» շրջանակում մեկնել էր ծառայության:

Նա մրցույթին ներկայացրել էր Արցախի պաշտպանության բանակում իր ծառայության մասին լուսանկարների շարքը:

 

Լրահոս

Դիտել ավելին