Կարևոր իրադարձություններ

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին վերջնականապես կգործարկվի մինչև 2016 թվականի նոյեմբերը

13 Հոկտեմբեր, 2015 20:50
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին վերջնականապես կգործարկվի մինչև 2016 թվականի նոյեմբերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին վերջնականապես կգործարկվի մինչև 2016 թվականի նոյեմբեր։ Այդ մասին «Ադրբեջանի տարանցիկ պոտենցիալի զարգացման հեռանկարները» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը. «ԲԹԿ-ի կառուցումն ամբողջովին կավարտվի 2016 թվականին։ Մինչև 2015 թվականի ավարտը մենք պլանավորում ենք սկսել բեռնափոխադրումներ, իսկ հաջորդ տարի նշանակված է երկաթուղու էլեկտրաֆիկացումն ու երկաթուղային այլ ենթակառուցվածքների ստեղծումը։

Աշխատանքների ժամկետը կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև նախագծի մյուս մասնակիցներից։ Մասնավորապես, Թուրքիայում պետք է կառուցվի երկաթուղու 75 կիլոմետրանոց հատվածը, սակայն ներկայումս ավարտված չէ անգամ երկութուղու, այսպես ասած, վերնամասը»։

 

Լրահոս

Դիտել ավելին