Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՄԻԵԴ-ը գրանցել է «Ժառանգության» անդամների գանգատները. դիմումները բավարարվելու դեպքում նրանք փոխհատուցում կստանան

24 Օգոստոս, 2017 08:45
 «Հրապարակ». ՄԻԵԴ-ը գրանցել է «Ժառանգության» անդամների  գանգատները. դիմումները բավարարվելու դեպքում նրանք փոխհատուցում կստանան
«Հրապարակ»-ը երեկ տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը գրանցել է «Ժառանգության» անդամներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Հիմնադիր խորհրդարանի գաղափարակից Վահագն Ղումաշյանի գանգատները։ Նրանք 2016-ի ամռանը Սարի թաղի դեպքերից հետո կալանավորվել էին: «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն դիմումի հիմքում դրել է անօրինական խափանման միջոցի հարցը՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումը։ «Մենք ներկայացրել ենք, որ պետությունն ունեցել է այլ նպատակներ․․․ Այդ անձինք ենթարկվել են պատժի եւ քրեական հետապնդման, քանի որ հանդգնել են իրենց ընդդիմադիր հայացքները բարձրաձայնել»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։ Դիմումները բավարարվելու դեպքում նշված անձինք փոխհատուցում կստանան, եւ «պետության առաջ խափանման միջոցներ կիրառելու պրակտիկայի վերանայման պահանջ կդրվի»։
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին