Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ե՛Վ հումքն է արտադրելու, Ե՛Վ ապրանքը

24 Օգոստոս, 2017 08:15
«Հրապարակ». Ե՛Վ հումքն է արտադրելու, Ե՛Վ ապրանքը
«Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր եւ զենքի մասեր: Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը բացի այս գնել է նաեւ Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան՝ տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնային տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու: Ստացվում է՝ մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում՝ տեքստիլը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից՝ Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից: Նշված 2 գործարանները, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրերին լուրեր են շրջում, թե նախկին վարչապետը վաճառքի է հանել նաեւ մեկ այլ՝ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է՝ եկող շաբաթ կվերադառնա: 
 

Լրահոս

Դիտել ավելին