Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիները թագադրում են երաժշտության սիրահարներին

24 Օգոստոս, 2017 00:28
Ամերիկացիները թագադրում են երաժշտության սիրահարներին

Միացյալ Նահանգների Lit Headphones ընկերությունը թողարկել է ականջակալների հավաքածու, որոնց գլխանոցը պատրաստված է թագի տեսքով: Այս մասին հայտնել է The Metro-ն:

Աքսեսուարները պատրաստվում են ձեռքով անհատական պատվերներով: Ականջակալները զարդարված են գույնզգույն քարերով և մետաղական ֆուրնիտուրով: Որպես հիմք կարելի է ընտրել մի քանի պատրաստի դիզայններ, օրինակ՝ Black Queen-ը, Red Reign-ը կամ Royal Blue-ն և դրանք լրացնել սեփական ցանկությամբ:

Գաջեթների տեխնիկական առանձնահատկությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Դրանց արժեքը տատանվում է 299-ից մինչև 499 դոլարի սահմաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին