Կարևոր իրադարձություններ

Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները

24 Օգոստոս, 2017 00:00
Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները

Կանանց ու տղամարդկանց բնորոշ ցավերի պատճառները

 

Ստամոքսի բորբոքում

 

Ստամոքսի բորբոքումը կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի քրոնիկ խոցային հիվանդությունը կարող է դառնալ սուր ցավերի պատճառ: Երբեմն ցավը կարող է մղկտուն լինել, իսկ երբեմն էլ՝ կծկումների նման:

 

Որդանման ելունի բորբոքում

 

Որդանման ելունի սուր բորբոքումը կարող է դառնալ որովայնի աջ կողմում առաջացող ցավոտ զգացողությունների պատճառ: Բացի այդ, այս վիճակին բնորոշ է նաև սրտխառնոցը, բարձր ջերմությունը և փսխումը:

 

Դիվերտիկուլիտ

 

Այս հիվանդության դեպքում, ի տարբերություն նախորդի, ցավոտ զգացողություններն առաջանում են որովայնի ձախ կողմում: Կարող նկատվել նաև ջերմության մի փոքր բարձրացում և թույլ սրտխառնոց:

 

Պիելոնեֆրիտ

 

Պիլեոնեֆրիտը կամ երիկամների բորբոքում, միզաքարային հիվանդության նման, կարող է դառնալ որովայնի ուժեղ, սուր ցավի պատճառ:

 

Ցիստիտ

 

Ցիստիտի ժամանակ միզելիս հիվանդին տանջում են որովայնի ստորին հատվածի ցավերը: Հիվանդին թվում է, թե միզապարկն անընդհատ լիքն է, իսկ այն դատարկելու ժամանակ առաջանում է ուժեղ այրոց:

 

Տղամարդկանց մոտ որովայնի ցավի պատճառները

 

Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում ցավը կարող է տարածվել հետանցքի, գոտկատեղի և սրբոսկրի հատվածում: Բացի այդ, շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ կարող են առաջանալ նաև որովայնի ցավեր, որոնք պայմանավորված են լինում ախտածին բակտերիաների առկայությամբ:

 

Կանանց մոտ որովայնի ցավերի պատճառները

 

Մեծ մասամբ կանանց անհանգստացնում են արգանդի և ձվարանների, ինչպես նաև արգանդափողերի և հեշտոցի բորբոքման դեպքում առաջացող ցավերը: Նման դեպքերում ցավը սովորաբար կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում և կարող է պայմանավորված լինել կպումներով, ադնեքսիտով, կոլպիտով և նույնիսկ արգանդի բարորակ ուռուցքներով կամ էնդոմետրիոզով:

 

Նյութի աղբյուրը՝ www.эффективная-диета.рф

 

Լրահոս

Դիտել ավելին