Կարևոր իրադարձություններ

Սենատում հանրապետականների ղեկավարը չի կարծում, որ Թրամփը կդիմանա մինչև 2018 թվականի աշունը. NYT

23 Օգոստոս, 2017 21:05
Սենատում հանրապետականների ղեկավարը չի կարծում, որ Թրամփը կդիմանա մինչև 2018 թվականի աշունը. NYT

Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելը վստահություն չունի 2018 թվականին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և 2020 թվականի նախագահական ընտրություններում կառավարող կուսակցությունը գլխավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ունակության հարցում: Օգոստոսի 22-ին այս մասին հաղորդել է The New York Times (NYT) թերթը:

Նշվում է, որ Մակքոնելը բազմիցս հրապարակայնորեն կասկածի տակ է առել նախագահական լիազորությունների էությունն ըմբռնելու և կանոնավոր կերպով Հանրապետական կուսակցության և Սենատում տիրող կարգի քննադատությունը դադարեցնելու Թրամփի ունակությունը:

Ինչպես տեղեկացրել է թերթը՝ վկայակոչելով Կոնգրեսի վերին պալատում հանրապետականների առաջնորդի օգնականներին, իրականում պետության ղեկավարի հետ նրա հարաբերությունները շատ ավելի վատ են: Մակքոնելը մասնավոր կարգով մշտապես վրդովվում է Թրամփի գործելակերպից և նրան մեղադրում է երկրի կառավարության ղեկավարման և Կոնգրեսի երկու պալատների փոխգործակցության թեկուզեւ հիմքերն ուսումնասիրել չցանկանալու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին