Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի և ԵՄ Մաքսային միության միջև պայմանագրի ընդլայնմանը

23 Օգոստոս, 2017 20:58
Ավստրիայի ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի և ԵՄ Մաքսային միության միջև պայմանագրի ընդլայնմանը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը դեմ է արտահայտվել Թուրքիայի և Եվրամիության Մաքսային միության միջև պայմանագրի ընդլայնմանը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: 

Կուրցը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի բռնակալներին հատուկ վարք, ինչն անընդունելի է ԵՄ սկզբունքների տեսակետից: Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝  երկրում ապրող ազգային, կրոնական կամ սեռական փոքրամասնությունների կամ պարզապես այլախոհ մարդկանց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքը:

«Անիրական է բանակցել Մաքսային միության պայմանագրի ընդլայնման մասին Թուրքիայի հետ, մի երկիր, որտեղ կոպիտ ձևով խախտվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,- ասել է Կուրցը:

 

Լրահոս

Դիտել ավելին