Կարևոր իրադարձություններ

Լատվիան գրավել է «Աղդամը». Ադրբեջանում հիստերիա է

23 Օգոստոս, 2017 20:16
Լատվիան գրավել է «Աղդամը». Ադրբեջանում հիստերիա է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քանի օր է ալիևյան ԶԼՄ-ներից մեկին հանգիստ չի տալիս «Աղդամ» պորտվեյնը: Սույն էժանագին թույլ ալկոհոլային խմիչքը ամենապոպուլյարն էր նախկին ԽՍՀՄ տարածքում... Երկար տարին էլ այդ պորտվեյնի մասին մոռացել էին Ադրբեջանում: Սակայն վերջերս եվրոպական երկրներից մեկում բնակվող մի ազերի խանութում տեսել էր "Agdams" ապրանքանիշով գինիներ և դա պատճառ դարձավ, որ Բաքվում սկսեն հետաքննություն անցկացնել,թե ով է արտադրում այդ խմիչքը: Ի զարմանս ադրբեջանցիների պարզվեց,որ "Agdams" ապրանքանիշը պատկանում է բրիտանացի միլիարդատեր Յուրի Շեֆլերի ղեկավարած S.P.I. Group հոլդինգին,ով բացի այդ գինուց արտադրում է նաև Խոհրդային Միությունում հայտնի լատվիական բալզամը: Լատվիացիները "Agdams"-ի արտադրությունը և արտահանումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ դեռ ԽՍՀՄ ժամանակներից «Աղդամ» պորտվեյնը արտադրվել է նաև Լատվիայի տարածքում և ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գործարանը պահպանել է այդ ապրանքանիշով պորտվեյն արտադրելու իրավունքը, որը հիմա հայտնի Latvijas balzams ԲԸ-ն է:

Սակայն Ադրբեջանում լատվիացիների կողմից «Աղդամ»-ի «գրավումն» այնքան ծանր են տարել, որ իրենց ալկոհոլային խմիչքներ արտադրողներին առաջարկել են Ադրբեջանի տարածքում արտադրել հայտնի "Riqa balzamı"-ն, իսկ համապատասխան կառույցներին էլ՝ բողոքել Ռիգայի դեմ: Իրենց շանտաժը ազերիները նաև ուղղել են Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսին, ով շատ տխրեցրել է Բաքվի մեծամիտներին: «Մի անհանգստացեք: Ձեզ մոտ չի ստացվի արտադրել "Riqa balzamı"-ն, քանի որ արտադրողը դրա բաղադրությունը գաղտնի է պահում...»,-ասել է Լատվիայի նախկին նախագահը: Զատլերսը նաև հասկացրել է ադրբեջանցիներին հեռու մնալ դատարաններից, քանի որ լատվիացի արտադրողների հետ պայքարում պարտվել են նույնիսկ ռուսները,որոնք չեն կարողացել Միջազգային արբիտրաժային դատարանում ապացուցել,որ "Cтоличная" և "Московская" օղիները ռուսական ապրանքանիշեր են կամ "Мишка косолапый" կոնֆետի սեփականատերը մոսկովյան հայտնի "Красный Октябрь" հրուշակեղենի գործարանն է: Այդ բոլոր ապրանքանիշներով ապրանքները շատ մեծ հաջողությամբ արտադրվում են լատվիացիների կողմից,որոնք մեծ մասը վաճառվում է Եվրամիության շուկայում և ԱՄՆ-ում: 

Դե ինչ: 24 տարի առաջ ադրբեջանցիները կորցրեցին բոլշևիկների նվերը՝ Ակնա (Աղդամ) քաղաքը,որի անունով էլ կոչվում էր այդ էժան պորտվեյնը: Ակնան հիմա վերադարձել է իր նախկին տերերին: Իսկ հիմա էլ ազերիները կորցրեցին այդ քաղաքի անունը կրող պորտվեյնի նկատմամբ ունեցած մենաշնորհը: Հայերին հասավ քաղաքը,իսկ լատվիացիներին՝ապրանքանիշը: 

Հ.Գ. ԽՍՀՄ-ում ամեն հանրապետություն իր «բրենդներով» էր ներկայանում: Օրինակ՝ նույն լատվիացիները Ռիգայի բալզամով, ուկրաինացիները՝ սալով կամ «Կիևյան տորթերով», վրացիները՝ գինիներով, հայերը՝ կոնյակով և այլն: Իսկ այ Ադրբեջանին հիշում են այդ էժանագին պորտվեյնով: Այդ պորտվեյնի ապրանքանիշի կորուստը ողբերգություն է Բաքվի համար: Դրա համար էլ այսպիսի վայնասուն են դրել: 

Հայկական և այլ բնիկների խոհանոցների հետևից ընկնելով և փորձելով սեփականաշնորհել դրանք, Բաքվում հապաղեցին և կորցրեցին իրենց միակ հարստությունը՝ «Աղդամ» պորտվեյնը:

 

Լրահոս

Դիտել ավելին