Կարևոր իրադարձություններ

Yota Devices-ը ներկայացրել է երրորդ սերնդի YotaPhone-ը

23 Օգոստոս, 2017 20:05
Yota Devices-ը ներկայացրել է երրորդ սերնդի YotaPhone-ը

Yota Devices-ը ներկայացրել է երրորդ սերնդի YotaPhone-ը՝ երկու էկրաններով: Այդ մասին ասված 1 «Ռոստեխի» (Yota Devices-ի բլոկփաթեթի սեփականատերն է) հաղորդագրության մեջ: Շնորհանդեսը կայացել 1 Պեկինում:

Նախ հեռախոսի վաճառքները կսկսվեն Չինաստանում, այնուհետև այլ երկրներում: Ասիայում նոր սմարթֆոնն ստացել է YOTԱՍ անվանումը, Ռուսաստանում և այլ շուկաներում ընկերությունը պլանավորում է օգտագործել YotaPhone 3 առեւտրանիշը: Ընկերությունը հույս ունի վաճառելու ավելի քան 1 միլիոն սարք՝ Չինաստանի շուկան դարձնելով հիմք միջազգային էքսպանսիայի համար:

Նոր սմարթֆոնն ունի երկու վերափոխակ՝ 64 և 128 ԳԲ, նաև թողարկվել է սմարթոնի պարգևային տարբերակը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սարքն ունի Android 7 (Nougat) ավելի արդիական գործառական համակարգ սմարթֆոնի նախորդ սերնդի համեմատությամբ:

Ապարատը նախատեսում է երկու SIM-քարտերի օգտագործում, ունի Samsung Super AMOLED առջևի էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով և E-link հետևի էկրան՝ 5,2 դյույմ անկյունագծով: Գործառական հիշողության ծավալը կրկնակի աճել է՝ մինչև 4 Գբ, իսկ կուտակչի ծավալն ավելացած է մինչև 3,3 հազար միլիամպեր- ժամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին