Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջընթացի են հասել Սիրիայի հարցով երկխոսության մեջ. Ռյաբկով

23 Օգոստոս, 2017 19:59
ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջընթացի են հասել Սիրիայի հարցով երկխոսության մեջ. Ռյաբկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջընթացի են հասել Սիրիայի հարցով երկխոսության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։

«Սիրիայի հարցով վերջին շրջանում մեզ մոտ դիտվում է լուրջ առաջընթաց ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ»,-ասել է նա չինական և ճապոնական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։

Ռյաբկովի խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Ռուսաստանը չի դադարեցրել ռուս-ամերիկյան երկխոսությունը տարածաշրջանային հակամարտությունների շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին