Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն ընթացք է տվել քաղաքացուն Սևանի ոստիկանությունում խոշտանգելու վերաբերյալ դիմումին

23 Օգոստոս, 2017 19:14
Դատախազությունն ընթացք է տվել քաղաքացուն Սևանի ոստիկանությունում խոշտանգելու վերաբերյալ դիմումին

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է քաղաքացի Սևակ Ոսկանյանի` Սևանի ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ դիմումը, որը facebook-ի իր էջում հրապարակել էր ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դիմումը ստացել ենք երեկ, այն արդեն մուտքագրվել է, ընթացք է տրվել դիմումին: Ըստ անհրաժեշտության կներկայացնենք նաև լրացուցիչ տեղեկություններ,-ասված դատախազության հաղորդագրությունում:

Ավելի վաղ քաղաքացի Սևակ Ոսկանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Սևանի ոստիկանություն, որտեղ խոշտանգել են, սպառնացել ու կորզել ցուցմունքներ: Սևանի բնակչին սպառնացել են «տրուբի նստեցնել»:

Քաղաքացու դիմումը տարածել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին