Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի քրդերի պետության ստեղծումը

23 Օգոստոս, 2017 19:16
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի քրդերի պետության ստեղծումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Սիրիայի քրդերի մասին:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) և դրա ռազմականացված թևը` Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայում պետություն ստեղծեն»:

Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին